Բախման հետևանքով մեքենան այրվել է. 28-ամյա վարորդը մահացել է

Հունիսի 17-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 50-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդեսը» այրվել է. «Մերսեդեսի» վարորդը՝ 28-ամյա Միքաել Մելքոնյանը, մահացել է: «Օպելի» վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում

«Դպրոցի բոլոր միջոցառումների «ծաղիկն» էր»․ ուսուցչուհին՝ մահացած աշակերտուհու մասին

Հրդեհ՝ Ջրառատում. կա տուժած