Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն տվյալ պահին չկա. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունանյանն ընդգծել է, որ ԱԳՆ-ն տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։

«Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։ Նախարարությունից խնդրում են, որ անհրաժեշտության դեպքում ԱԳՆ-ի հետ կապ հաստատեն թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ hotline@mfa.am էլ.փոստի միջոցով»,- նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանի մեջ։

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան