Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից. ԿԳՄՍՆ

Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցների, ինչպես նաև մի շարք մանկապատեզների շենքներն ու օժանդակ շինությունները: Ադրբեջանական ագրեսիայի պատճառով հազարավոր երեխաներ զրկված են նաև մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում:

Related posts

Հայաստան-ԱՄԷ համաձայնագրի նպատակն է ազատականացնել երկրների միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների գործընթացը

ԵՄ-ն անվավեր է ճանաչել Թուրքիա-Լիբիա ծովային հուշագիրը

Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել են