Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից. պարզաբանում

Արցախում ռազմական դրությունն այսօր չի հայտարարվել: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը պարզաբանում է տարածել` տեղեկացնելով, որ ռազմական դրությունը գործում է 1992 թվականից. նախապես` մինչև 2005 թվականը, այն գործել է երկարաձգումներով, ապա՝ անժամկետ:

Օրենքի համաձայն՝ Արցախի նախագահը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել, մտցնել սահմանափակումներ՝ ելնելով ընթացիկ իրավիճակից։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:

Related posts

Սրբուհի Գալյանը COP17-ի շրջանակում անցկացվող հանդիպմանը անդրադարձել է բնության պահպանության գործում դատական իշխանության դերին

Կապահովվի Ղարաբաղից տեղահանված անձանց և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունների շարունակականությունը

Երեխայի լավագույն շահից բխող որդեգրման համակարգի ձևավորումը կնպաստի նաև որդեգրել ցանկացող անձանց սպասման ժամկետների կրճատմանը