Արցախում ՊԲ զինվորներն ու ռուս խաղաղապահները լիովին իրականացնում են իրենց աշխատանքը. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է տարածված այն տեղեկություններին, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում անկանոն կրակոցներ է արձակել, այնուհետև կրակել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահրամ Պողոսյանը նշեց, որ մի քանի կրակոցներ են եղել, այն էլ՝օդ:

«Դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, նույնպես նման իրավիճակ ունեցել ենք, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Ես Ստեփանակերտում եմ բնակվում, ու կարող եմ ասել, որ այս անգամվա կրակոցները չեմ լսել: Ամեն դեպքում, ՊԲ-ից արդեն տեղեկացրել են, որ եղել են մի քանի կրակոցներ՝ այն էլ օդ, այսինքն՝ մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,-նշեց Վահրամ Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ ՊԲ զինվորների հետ միասին ռուսական խաղաղապահ զորքերը լիովին իրականացնում են իրենց աշխատանքը:

Related posts

Եթե ՌԴ-ն փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդես ենք գալիս հայտարարություններով.Նիկոլ Փաշինյան

Փրկարարները հայտնաբերել են Սևանա լճի հարակից անտառում մոլորված քաղաքացուն