Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ՀՀ- ում է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ հայրենիք -ՔՄԴ»  խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հունվարի 29-ին այցելել է  ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ և  տեղում հանդիպել Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են հետպատերազմյան իրողություններից ծագած առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծմանը միտված հնարավոր ուղիներն ու հետագա անելիքները:

Հանդիպման ավարտին ԱՀ ԱԺ նախագահը «Հադրութի բուժմիավորում» ՓԲԸ բժիշկ-մանկաբույժ, արցախյան առաջին պատերազմի մասնակից, հաշմանդամ Երջանիկ Խորենի Համբարձումյանին և Հադրութի «Համաճարակային և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արևիկ Հրանտի Բալայանին է փոխանցել ԱՀ նախագահի օգոստոսի 29-ի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման  29-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհված պետական պարգևները:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան