Արտահերթ ընտրությունները դիտարկում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց․Փաշինյան

Եթե խորհրդարանական ընդդիմության գործընկերները ընդունեն մեր առաջարկը, մենք կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։

Այս մասին ԱԺ ամբիոնոից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

Թե ինչո՞ւ են ուզում գնալ համաձայնեցված ընտրությունների, Փաշինյանը պարզաբանեց․

«Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք դիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանության մեջ։ Մենք ընտրությունները դիտարկում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց, և ընտրությունը գործիք է՝ ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար»։

Փաշինյանն ասաց՝ ընտրության հնարավորություն պետք է ունենան բոլորը՝ ընտրատեղամաս գնալով և քվեարկություն կատարելով․

«Կառավարությունը և քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար, օրինական պայմաններում, և ես արդեն հրավեր հղել եմ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին և հույս ունեմ , որ այդ համաձայնությունը ձեռք կբերվի»։

Ինչ վերաբերում է Սահմանդրական փոփոխություններին, Փաշինյանն ասաց՝ սա ևս պետք է անել համագործակցված։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան