Արտակարգ իրավիճակ Սյունիքում․ պարեկները մեծ դժվարությամբ օգնության են հասել վարորդներին

Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված վիճակում են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի պարեկները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատվածն ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի՝ ճանապարհի մերկասառույցի և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելու պատճառով:

Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոց, այդ թվում՝ բեռնատարներ։ Աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, որոնք աղ ու ավազով մշակում են ճանապարհը։

Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հորդորել էր հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Related posts

Ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը՝ Կտրիճի օրհնությամբ և Սամոյի աջակցությամբ. Նիկոլ Փաշինյան. ձայնագրություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

ՔԿ-ն հրապարակել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները