Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արսեն Մնացականյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,- նշված է որոշման տեքստում։

Հիշեցնենք՝ վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Մեղրյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի պաշտոնից:

Related posts

Քննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ մանրամասներ