Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Քննարկման և փակ, գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրվեց Արուսյակ Մանավազյանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես որևէ թեկնածության վերաբերյալ որևէ կարծիք որևէ տեղ չեմ հայտնել, քննարկումներին էլ չեմ մասնակցել՝ լսողի դերում եմ եղել։ Դեմքի նույն արտահայտությամբ եմ հետևել բոլոր թեկնածուներին։

Ես այդ ձևաչափով որևէ առաջադրման վերաբերյալ որևէ առանձին տեղեկատվություն չեմ ունեցել՝ բացի ակնհայտ դեպքերից։ Ակնհայտ դեպքերից էր Ալեն Սիմոնյանի՝ որպես ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելը: Ինչ որ ասում եմ, շատերին թվում է ֆանտաստիկայի ժանրից, բայց դա իրականություն է»,– ասաց Փաշինյանը։

Related posts

Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը

COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները