Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Մայիսի 27-ին՝ ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 18։54-ին: Այրվել է բնակարանը (52 քմ)՝ գույքով։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակարաններ։

Related posts

Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավարից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ

«Ռիբոկ»-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել է․ քրեական վարույթի հոդվածը փոխվել է

Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է