Արմեն Փամբուխչյանի ինքնազգացողությունը վատացել է

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ինքնազգացողությունը վատացել է, նախարարը ծխահարվել է։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց ԱԻ նախարարության մամուլի քարտուղարը։

«Ճնշման հետ խնդիրներ կան, բայց կկարգավորվի»,-նշեց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ զոհերի թիվը հասել է երկուսի, իսկ տուժածներինը՝ 60-ի։

Related posts

Անընդունելի է և անհասկանալի. Փաշինյանը՝ Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին

Օրենքում պետք է փոփոխություն կատարվի, և ապօրինի գույքը 100 տոկոսով պետք է բռնագանձվի. Փաշինյան

Քննարկվել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը