Արմեն Չարչյանն ազատ արձակվեց

«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Չարչյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Միջնորդության հիմքը Սահմանադրական դատարանի երեկվա որոշումն է։

Հիշեցնենք՝ Բարձր դատարանի որոշման համաձայն, անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Related posts

«Մեկ ընտանիք, մեկ բերդ». Աշոցքը տոնեց համայնքի օրը

Հունիսի միջին ջերմաստիճանը 1935-2026 թթ․ ժամանակահատվածում ՀՀ-ում բարձրացել է 2․6 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել