Արմենուհի Հարությունյանը, Աշոտ Հայրապետյանը և Անահիտ Աբրահամյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության արդյունքները:

Նա հիշեցրեց՝ ՔՊ խմբակցությունը ԲԴԽ-ի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արմենուհի Հարությունյան՝ կողմ՝ 68, դեմ՝  0, Աշոտ Հայրապետյան՝ կողմ՝ 68, դեմ՝ 0, և Անահիտ Աբրահամյան՝ կողմ՝ 67, դեմ՝ 1:

Վերջիններս երդվեցին ԱԺ ամբիոնից:

Related posts

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բասեն գյուղը 200 տարեկան է