«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի սառնարանից հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուզարկել են կալանավորված անձի համար բերված սառնարանը և սառցախցիկի դռան մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել 13 բջջային հեռախոս, 3 wi-fi սարք, 2 լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ և անլար ականջակալ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք՝ քրեակատարողական հիմնարկներ այցելելիս խստիվ արգելվում է ազատազրկված անձանց փոխանցել թմրանյութեր, բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, կտրող-ծակող առարկաներ և օրենքով արգելված այլ իրեր։

Հարգենք օրենքը, պահպանենք կարգն ու քրեակատարողական հիմնարկների անվտանգությունը»,- նշված է ՔԿԾ տարածած հաղորդագրությունում։

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը