Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ

Screenshot

Հոկտեմբերի 21-ին, ժամը 20։46-ին Շրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Gaz-3110» մակնիշի մարդատար և «Gaz-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, վերջինս հարվածել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել երթևեկելի հատվածից դուրսճանապարհահատվածը երկկողմանի փակ է: 

«GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Վարորդները և բեռնատարի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակումից դուրս բերել դին, այնուհետև քարշակման եղանակով երթևեկելի հատվածից դուրս բերել բեռնատարը։ 

Ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ