Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ արմավիրցի 41-ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլատվության և լիցենզիայի, զբաղվում է օղու և ծխախոտի վաճառքով:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել 41-ամյա տղամարդու՝ Արմավիրի Գայի փողոցում գտնվող մթերային խանութում և ավտոտնակում: Հայտնաբերվել են 42 շիշ կեղծ օղի և 580 տուփ ծխախոտ:
41-ամյա տղամարդը ձերբակալվել,տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, ապա՝ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն:

Related posts

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ