Արթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոնը զիջեց աշխարհի առաջնության եզրափակչում՝ նվաճելով արծաթե մեդալ։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել է ռումինացի Նիկու Օժոգին, 1/8 եզրափակչում գեվստահ հաղթանակ է տարել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուի նկատմամբ (9:0), իսկ քառորդ եզրափակչում նույն 9:0 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին:

Կիսաեզրափակչում արդեն Ալեքսանյանը ժամանակից շուտ 9-0 հաշվով առավելության է հասել լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի նկատմամբ։

Related posts

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները

Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք