Արդարադատության ոլորտում մեր պատկերացումները պիտի համապատասխանեն նաև այն տեսլականին, որ ունեն ՀՀ քաղաքացիները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռուստամ Բադասյանին՝ կատարած աշխատանքի համար և շնորհավորել Կարեն Անդրեասյանին՝ Արդարադատության նախարար նշանակվելու առիթով: Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նշել, որ ի վերջո արդարության և արդարադատության ներկայության զգացումն ամենակարևոր խնդիրներից է, որ ժողովուրդն իշխանություններին առաջադրել է դեռևս 2018 թվականի հեղափոխության ժամանակ:

Related posts

ՈՒՂԻՂ. ԿԸՀ–ն հրապարակում է ընտրությունների վերջնական արդյունքները

Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Դպրոցականները կսովորեն վարել․ սեպտեմբերից նոր հնարավորություն` ավագ դասարաններում