Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. Փաշինյանը՝ ավազի արդյունահանման խնդիրների մասին

Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիրներ ունի ավազի արդյունահանման ոլորտում, որովհետև դա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա։ Այդ մասին Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք նաև այն պատճառով, որ երբ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում շինարարության այս ծավալների պատճառով, շատ արագ ճնշումներ ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես գոնե ինչ-որ երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում՝ ստվեր, որն ամեն օր մեր փողոցներով, մայրուղիներով երթևեկում է:

Մենք ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել, և սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ մենք այստեղ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առնչվում, երբ պարզվում է, որ մենք, Արաքս գետից ավազ արդյունահանելով, մեր երկրի տարածքն ենք կրճատում: Ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են։ Եվ մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք»,- ասաց նա։

Related posts

Քարացած ճարտարապետական երաժշտություն. դարերի առեղծվածը՝ ավելի շատ հարցերով

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում. հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն