Արարատ Միրզոյանն ու Ռեզա Սալեհի Ամիրին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, ով Հայաստանում է գտնվում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում:

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հարգանքը՝ ընդգծելով, որ դա երկու ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող ամուր կապի դրսևորումներից մեկն է:

Արարատ Միրզոյանը և Ռեզա Սալեհի Ամիրին մտքեր են փոխանակել մշակութային ժառանգության պահպանման, արվեստի ոլորտում փոխգործակցությունն ու մարդկանց, մասնագետների միջև շփումները խթանող նոր նախաձեռնությունների կյանքի կոչման տարբեր գաղափարների շուրջ:

Այս համատեքստում ընդգծվել է նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հարթակի միջոցով ընձեռնվող հնարավորությունների լավագույնս իրացման կարևորությունը:

Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ:

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին