Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցում:

Մատվիենկոն այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:

«Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ` դիմելով նրան տվյալ կանանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցով։ Քանի որ երբ խոսքը վերաբերում է կանանց, դա հատկապես զգայուն է, դա շատ մտահոգիչ է: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ խնդրանքին»,- ասել է Մատվիենկոն:

Related posts

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Արևայրուք՝ առողջությանը չվնասելով