Արարատ Միրզոյանը ժամանել է Բրյուսել

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Իքսի իր էջում տեղեկացրել է արտգործնախարար Միրզոյանի Բրյուսել կատարած այցի մասին: Մինչև ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումը, Միրզոյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: «Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, որպեսզի մասնակցեմ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը: Դա պատիվ է և լավ հնարավորություն՝ ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը, ինչ մարտահրավերներ, հնարավորություններ ու ձգտումներ ունենք:

Սա լավ հնարավորություն է ներկայացնելու Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացման մեր ընկալումը, խոսել այն մասին, թե մինչև հիմա ինչ է արվել, ինչպես նաև ինչ է նախատեսվում ԵՄ-Հայաստան հարաբերություններում:

Իհարկե, սա նաև հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու մեր ժողովրդավարությանը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը Եվրամիության աջակցության համար»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

Related posts

Դասական կատարումներ՝ երիտասարդ ուսանողների կողմից

Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները

Առափիի աշակերտները թիմային խճուղավազքի մրցաշարում երկրորդ հորիզոնականում են