Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար ՇՄՆ-ն հորդորում է խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
«Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
  • կրակ վառել
  • վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
  • յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
  • ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

Թուրքիայում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Հաղարծնի վանքում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ