Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել եմ Ոսկե մեդալով․ Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքի համար պարգևատրվել եմ Ոսկե մեդալով։

Շնորհակալություն եմ հայտնում գնահատանքի համար»,- գրել է նախարարը։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ