Արայիկ Հարությունյանը և Հնդկաստանի դեսպանը ողջունել են երկկողմ հարաբերությունների խորացման ընթացիկ դինամիկան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Զրուցակիցները ողջունել են երկկողմ հարաբերությունների համակողմանի խորացման ու զարգացման ընթացիկ դինամիկան և արձանագրել, որ առկա ներուժն անհրաժեշտ է լավագույնս իրացնել և Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել:

Հանդիպման ընթացքում արծարծվել են փոխգործակցության ընդլայնման, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ հարցեր:

Կարևորվել է նաև երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:

Related posts

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C

16 մլն դրամով տուն պետությունից․ ո՞ւր է հասել ծրագիրը