Նախագահն ու դեսպան Լի Սինվեյը ՀՀ-Չինաստան ռազմավարական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյին՝ Չինաստանի ազգային տոնի՝ ՉԺՀ կազմավորման 77-ամյակի առթիվ։

Նախագահը շնորհավորել է դեսպանին, Չինաստանի ղեկավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության և բարեմաղթանքների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև այդ ուղղությամբ առկա հնարավորությունները։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա