Արամ Հարությունյանը բերման է ենթարկվել ոստիկանություն՝ փաստաթղթեր վնասելու կասկածանքով

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մարտի 26-ին  բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին փաստաթղթեր վնասելու կասկածանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները  բերման ենթարկում Արամ Հարությունյանին կուսակցության գրասենյակի տարածքից:

Related posts

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը Գյումրիում

Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»

Սեպտեմբերի 12-17-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ