Ավտովթար Շիրակի մարզում․ երկու վիրավորներից մեկի վիճակը ծանր է. Տեսանյութ

Շիրակի մարզում՝ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին բախվել են մարդատար Գազել և BMW մակնիշի մեքենաները: Վիրավորները 2-ն են։ Նրանցից Գազել մակնիշի մեքենայի վարորդի վիճակը ծանր է։ Վերջինիս վիրահատել են «Գյումրի» ԲԿ-ում։ Տուժածն այս պահին վերակենդանացման բաժանմուքում է, վիճակը գնահատվում է ծանր, վերջինս բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխի, կրծքավանդակի, որովայնի վնասվածքներով, այս մասին «Այսօր» լրատվականի հետ զրույցում փոխանցեց «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Մյուս վիրավորի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք, որ մեքենաներում վարորդներից բացի  ուղևորներ չեն եղել։

Related posts

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն

Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան

Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր