Ավտովթար Գյումրիում․ կա 6 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մկրտիչ Դավթյանի վարած Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մարդատար ГАЗель-ն ու 27-ամյա Գառնիկ Մարտիրոսյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ГАЗель-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 60-ամյա Զարուհի Մուրադյանը, 68-ամյա Ալվարդ Թովմասյանը, 58-ամյա Ռուզաննա Հարությունյանը և 20-ամյա Մկրտիչ Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Գյումրու  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Գ. Շամշյանի տեղեկություններով ГАЗель-ը սպասարկում  է թիվ 25/5 երթուղին իսկ վիրավորներից մեկն էլ ՀՀ ՊՆ ծառայող է:

Related posts

Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրում է պատմության մեջ ռազմական օգնության ամենամեծ փաթեթը

Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց. ՄԻՊ

ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու ցանկացած փորձից