Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովը Նազելի Բաղդասարյանի նախագահությամբ սեպտեմբերի 8-ին գումարել է անդրանիկ նիստը:

ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Մարիամ Պողոսյանի թեկնածությունը: Պատգամավոր Նատալյա Սինորյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Նա համոզմունք է հայտնել, որ Մարիամ Պողոսյանն արդյունավետ կիրականացնի իր լիազորությունները՝ կոչ անելով կողմ քվեարկել նրա թեկնածությանը:

Մարիամ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել իր օրենսդրական գործունեությանը, ոլորտում առկա խնդիրներին, առաջիկա ծրագրերին։

Քվեարկության արդյունքում Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Related posts

Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին

Հայաստանի և Ուզբեկստանի ԱԳՄԱ նախարարների տեղակալները կարևորել են երկկողմ հարաբերություններում իրավապայմանագրային հիմքերի ընդլայնումը

Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել