Երեկ՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 148 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Բաբկեն Բ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մասամբ հայտնվել ձորակում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ամասիայի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան քարշակելու միջոցով դուրս են բերել անվտանգ վայր և հոսանքազրկել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահան Մկրտչյանը և Արթուր Մհերյանը։Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։