Ավտոմեքենան հայտնվել էր Աղստևում, փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել գետից. ՆԳՆ ՓԾ

Փետրվարի 20-ին՝ ժամը 09:22-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի հանգստի գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ տուժածներ չկան։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել գետից։

Related posts

Սուրեն Պապիկյանը և Չեխիայի առաջին փոխվարչապետը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ

Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն