Ավտոմեքենան ընկել է ձորակը․ կան տուժածներ

Մայիսի 8-ին` ժամը 06։13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ, որոնցից մեկն արգելափակված է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին Hyundai մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև ծառին և ընկել ձորակը (մոտ 6 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մ․ Մ․-ն (ծնված 2010 թ.) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ: Փրկարարները մյուս ուղևոր Ա․ Լ․-ին (ծնված 1964 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ:

Related posts

Վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ․ Բագրատ Սրբազան

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է