Ավելի քան 60 ռուս ռազմական բժիշկ է ժամանել Ստեփանակերտ

Ավելի քան 60 ռուս ռազմական բժիշկ է աշխատելու Ստեփանակերտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

«Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար», – ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Բժիշկների շարքում կան ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ստորաբաժանումները Խաբարովսկից Երեւան են ժամանել «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռով: Այնուհետև մեկնել են Ստեփանակերտ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։

 

Related posts

Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի

Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը․ տեսանյութ