Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին

Հունիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այցելել է Վանաձոր, որտեղ որոնողական ծավալուն աշխատանքներ էին իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ նախարարը եղել է որոնողական աշխատանքները համակարգող շտաբում, հետևել փրկարարական և ոստիկանության ծառայողների աշխատանքին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Ցավոք, նույն օրը, ինչպես արդեն հայտարարվել է, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ․ հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող երկրորդ անչափահասի մարմինը։
Շուրջ մեկ շաբաթ շարունակ ավելի քան 1700 փրկարարներ ու ոստիկաններ, կամավորական խմբեր անխոնջ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ՝ հաղթահարելով դժվարանցանելի տեղանքն ու բարդ պայմանները։
Նրանց բարձր պատրաստվածությունն ու արդյունավետ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ծառայողներն իրենց առաքելությունը կատարում են մեծ նվիրումով և առավելագույն պատասխանատվությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Related posts

Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին

Ֆրանսիայում գրանցվել են մահվան դեպքեր ռեկորդային շոգի պատճառով

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը