Ավարտվել է «Կանեփ-կակաչ 2023» համալիր միջոցառման առաջին փուլը

2023 թվականի հունիսի 15-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության քրեական հետախուզության վարչության անմիջական վերահսկողությամբ և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ ուժերով, հանրապետությունում անց է կացվել «Կանեփ-Կակաչ 2023» համալիր միջոցառման առաջին փուլը:

Միջոցառման արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու 24 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ:

Ասկերանի, Մարտունու , Մարտակերտի շրջաններից և Ստեփանակերտ քաղաքից հայտնաբերվել է մշակված և խնամված «Կանեփ» տեսակի 205 բույս և 82 կգ «Մարիխուաննա» տեսակի բույս:

Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ կամովին հանձնվել է որոշակի քանակությամբ զենք և ռազմամթերք:

«Կանեփ-կակաչ 2023» համալիր միջոցառման առաջին փուլի ընթացքում Հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1854 հատ կանեփ տեսակի չմշակված (վայրի) բույս, որոնց կապակցությամբ կազմվել են համապատասխան ակտեր:

Related posts

Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին

«Հուսանք՝ Վրաստանի օրինակը կստիպի մեզ մտածել»․ Գյումրու «Շիրակի» նախագահ Արման Սահակյան

ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով. Արարատ Միրզոյան