Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները

Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրովանիի ռազմաբազայում ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները:

Վարժանքի նպատակն էր բարձրացնել երեք երկրների ԶՈՒ նշված ստորաբաժանումների կարողությունների ներդաշնակեցումը և համակարգումը, փոխգործունակությունը և փոխանակել փորձը:

Այն կենտրոնացած էր փոքր ստորաբաժանումների մարտավարության և նրանց խնդիրների կատարման վրա:

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ «Կովկասյան արծիվ» վարժանքներն ամեն տարի անցկացվում են երեք երկրներից մեկում՝ ռոտացիոն կարգով։

Related posts

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը

Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր

Արդարության պահանջի` րոպեներ տևած ձայնը Սպանդարյանում կտրվեց