Աստանայում Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է. նախարար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվամբ:

Փողոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի, մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է: «Լեզուն, գիրը, մշակույթը ամուր կամուրջներ են, որ միավորում են մարդկանց՝ անկախ սահմաններից ու հեռավորությունից»,- ընդգծել է նախարարը:

Աիդա Բալաևան էլ նշել է, որ Մաշտոցի փողոցը հայ-ղազախական բարեկամության նոր խորհրդանիշ է: Նա համոզմունք է հայտնել, որ կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային ոլորտներում այսօր ստորագրվող գործակցության հուշագրերը կնպաստեն երկու ժողովուրդների էլ ավելի մերձեցմանը:

Related posts

Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում

Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնված է վարույթ

Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացե՛ք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին