ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է աշխատանքի վետերանների

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է աշխատանքի վետերաններ՝ 89-ամյա Թամարա Կարապետյանին և 86-ամյա Ռազմիկ Աբրահամյանին, ովքեր բնակվում են պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում։

ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ունեցած վաստակի համար։

Վերջիններս նախարարին պատմել են իրենց գործունեության, խոսել աշխատելու և մասնագիտական կարողությունները լիարժեք իրացնելու կարևորության մասին։ Ռազմիկ Աբրահամյանը ներկայացրել է կրթության ոլորտում երկար տարիների իր փորձառությունը՝ նշելով, որ այս պահին էլ աշխատում է որոշ մեթոդական ձեռնարկների բովանդակության մշակման վրա, որոնք կարող են օգտակար լինել աշակերտների ուսուցման կազմակերպման հարցում։ Թամարա Կարապետյանը ևս պատմել է իր, աշխատանքի կարևորության մասին։

Հանդիպման ավարտին նախարար Մկրտչյանը ևս մեկ անգամ շնորհավորել է տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք։

Related posts

Մայիսյան տեղատարափ Հառիճավանքում

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին