ԱՍՀ նախարարը մասնակցել է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին

Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ խոշորագույն NewsMax Media ընկերության հրավերով մասնակցել է նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին, որն անցկացվել է Անդրյու Մելլոն կառավարական սրահում։ Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքում:

«Միջոցառման ընթացքում ջերմ շփման լավ հնարավորություն ունեցա ԱՄՆ առաջիկա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նախագահ Թրամփի երկարամյա ընկերներ Քրիստոֆեր Ռուդիի, Պատրիկ Օրլանդոյի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու միջազգային հյուրերի հետ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Related posts

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին