Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիսի 10-15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հուլիսի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 11-15-ին հիմնականում կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Related posts

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյnւնի զnհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2027 թվականին գործելու է հաստատված ծրագրի հիման վրա. Ջանջուղազյան