Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հունիսի 12-13-ին՝ կեսօրից հետո, 14-17-ին՝ գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևանում՝ հունիսի 12-ին և 13-ին երեկոյան ժամերին, 14-17-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Related posts

500 հազար դրամ՝ սեպտեմբերի 1-ից ծնված երեխաների համար

Օգոստոսի 12-ի երեկոյան Եվրոպային և Ռուսաստանին սպասվում է վերջին 25 տարվա ամենախոշոր աստղագիտական երևույթը

Գիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրա