Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Երևան քաղաքում մարտի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Related posts

130 բնակավայր, որտեղ հիփոթեքի աջակցությունն ավելանում է 50 տոկոսով. ամբողջական ցանկը

Ֆրանսիայի դպրոցներում ցույցեր և դասադուլներ են. կան ձերբակալվածներ

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել