Առաջիկա օրերին՝ քամու ուժգնացում, լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև՝ Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
​Հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևմտյան` 3-6մ/վ, հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում հունվարի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին կեսօրից հետո, փետրվարի 1-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ