Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև, ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ապրիլի 4-ի գիշերը հանրապետությունում  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 6-7-ը առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ, 5-ին` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ը կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում ապրիլի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին, 6-8-ըսպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ, 5-6-ը՝ 18-20 մ/վ արագությամբ:

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին