Ապրիլի 5-ից մեքենայի «պլյոնկայի» համար կնախատեսվի 29,000 դրամ տուգանք և կհանվի 2 միավոր

Ապրիլի 5-ից սկսած լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն։

Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Ներքին գործերի նախարարությունում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։

«Մեր հորդորն է վարորդներին, որոնք դեռեւս չեն մաքրել իրենց ավտոմեքենաների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմաններին, մինչև ապրիլի 5-ն այդ գործողությունը կատարեն, որպեսզի հետագայում չունենանք խնդիրներ»,- նշեց Չիլինգարյանը։

Ինչպես պարզաբանեց ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալը, մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ վերոնշյալ իրավախախտումն անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր։

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից