Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերվա առաջին կեսին հանրապետության տարածքում ձևավորված ուժեղ կոնվեկտիվ գործընթացների, վերընթաց օդային հոսանքների և ներզանգվածային զարգացումների ազդեցությամբ հյուսիսային շրջանների՝ մասնավորապես Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի առանձին հատվածներում դիտվել են հորդառատ անձրևներ՝ ուղեկցված ամպրոպային երևույթներով։
Հունիսի 10–11-ին Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ, ինչը վկայում է ամպրոպային գործընթացների ինտենսիվ զարգացման մասին։ Քաղաքի առանձին հատվածներում տեղումները եղել են առավել ինտենսիվ․ արբանյակային տվյալների համաձայն՝ տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40 մմ։ Հիշեցնենք, որ Գյումրիում նմանատիպ, սակայն ավելի ինտենսիվ տեղումներ դիտվել էին 2020 թվականի հուլիսի 13-ին, երբ 3 ժամում գրանցվել էր 81 մմ անձրև և 12 մմ տրամագծով կարկուտ։

Related posts

Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իր ինքնիշխան կամքը արտահայտելու կապակցությամբ. Համատեղ հայտարարություն

Արտահանման արգելք է սահմանվել ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի նկատմամբ

Կապահովվի «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանում» միջոցառման իրականացումը ևս 200 շահառուի համար