Առաջիկայում բուժկենտրոնների տնօրեններ կփոխվեն. Ավանեսյանը մանրամասնել է

«Ոչ միայն «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում, մի քանի այլ բուժկենտրոններում ևս առաջիկայում տնօրենների փոփոխություն է լինելու։ Սա նորմալ ընթացք է»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ չեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրեններն ու իրենց թիմերը մեծ ներդրում են ունեցել նոր մշակույթով, ենթակառուցվածքներով բուժկենտրոններ ունենալու հարցում:

«Բայց եկել է ժամանակը՝ հաջորդ էտապներին անցնելու, զարգացման նոր ուղիներով գնալու»,- նկատեց նախարարը։

Նա հաստատեց լուրերը, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի իրենց թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները