Առաջարկվում է ևս 6 ամսով երկարեցնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները

Ազգային ժողովը քննարկեց «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց վերջին 6 ամսվա ընթացքում հանձնաժողովի և փորձագետների կողմից ուսումնասիրված՝ քննության առարկայի վերաբերյալ նյութերի բովանդակությունը և նշեց, որ առաջարկվում է ևս 6 ամսով երկարացնել հանձնաժողովի աշխատանքները:

«Պաշտպանության նախարարությունը շուրջ 2 ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և այն ներկայացրել հանձնաժողովի ուսումնասիրմանը: Այն ներառում է շուրջ 3500 նմուշ օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր՝ ընդհանուր 10 հազար էջից ավելի ծավալով, որը դեռ վերջնական չէ:

Այս երկու օրվա ընթացքում ստացել ենք էլի մեզ հետաքրքրող փաստաթղթեր ՊՆ-ից, որոնք գտնվում են ուսումնասիրման թուլում:

Փաստաթղթերի ստացման օրվանից հանձնաժողովի անդամները, փորձագիտական խումբը մանրակրկիտ ուսումնասիրում են դրանց բովանդակությունը, կազմման որակը, համապատասխանությունը ղեկավար փաստաթղթերի պահանջներին և պատերազմում ստեղծված իրավիճակներին»,- տեղեկացրեց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ բացահայտված նոր փաստերից և տեղեկություններից կարիք է առաջանում Պաշտպանության նախարարությունից և պետական այլ մարմիններից ստանալ դրանցից բխող կամ փոխկապակցած բազմաթիվ այլ նոր փաստաթղթեր և տվյալներ:

Related posts

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Լիբիայում կրակոցներ են հնչել․ սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը